5 օր ա ծնողիս ճնշումը բարձր ա, շտապօգնություն եմ կանչել․ «Մալաթիա» տոնավաճառի աշխատող

Մենք այլ տարբերակ չունենք, որ ուրիշ աշխատանք գտնենք։ Ո՞նց անեմ, որ ընտանիքս սոված չմնա։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը։

«Մտածեք, հետո արեք, խնդրում եմ։ Ճիշտ է, խախտումներ արձանագրել են, մենք ընդունում ենք. ամեն ինչ լուծել ենք, հիմնական պատճառը, որ բերում են, ծխատարերի հարցն ա, բայց դրանք էլ են լուծվող։ 5 օր ա ծնողիս ճնշումը բարձր ա, շտապօգնություն եմ կանչել, մտահոգ ա, որ իր տղան 8 անձի համար է աշխատում, բա հիմա ինչ ա անելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի  հոկտեմբերին  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում  17 խախտում է արձանագրել։

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ խախտումներից 12-ը վերացվել է։

Ընդգծենք, որ բոլոր խախտումները հրդեհային անվտանգությանն են վերաբերում։ 

Մանրամասները՝ տեսանյութում