Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր. ԱՄՆ կոնգրեսական

Գիտենք, որ ծանր ժամանակաշրջանում ենք եկել Հայաստան, բայց երկկուսակցական, երկպալատային ջանքեր են գործադրվում ԱՄՆ-ի կողմից՝ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։

Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսին։

Նրա խոսքով՝ իրենք դեմ են այն ներխուժմանը, որ տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր։ Մենք նաև հասկանում ենք, որ ԱՄՆ-ն դեր ունի խաղալու։ Այսինքն՝ քննարկում ենք հակամարտությունը, ԱՄՆ-ի հնարավոր դերը։ Թույլ տվեք նշել, որ մեր ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռվել է ժողովրդավարության վրա»,- նշեց Փրայսին։

Մանրամասները՝ տեսանյութում