Մի քանի օրից դատարանը որոշում կկայացնի․ ի՞նչ նորություն կա Պեմզաշենում սպանության գործով

Մի քանի օրից դատարանը որոշում կկայացնի․ ի՞նչ նորություն կա Պեմզաշենում սպանության գործով

Դատարանը դեկտեմբերի 26-ին որոշում կկայացնի (ընթացակարգային- խմբ.)։ Մինչև դեկտեմբերի 23-ը մեր ունեցած բոլոր նյութերը, բացատրությունները, միջնորդությունը պետք է ներկայացնենք։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը։ 

Փաստաբանը փոխանցեց, որ Վերաքննիչ բողոքի քննությունը իրականացվելու է գրավոր ընթացակարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։ 

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել։

 Լիաննա Թորոսյան