Կարող ա վաղը վատ շրջապատ ա ընկնում․ Անդրանիկ Քոչարյանը՝ թմրանյութերի թեստավորման մասին

Լսել եմ՝ մեր դեղատներում պակաս կա թմրայութերի թեստերի, որոնցով հնարավոր է տան պայմաններում ստուգել անձը թմրամիջոց օգտագործել է, թե ոչ։ Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ հետաքրքրվեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ հարցը շատ կարևոր է և անակնկալ պետք է նաև թեստավորվեն ուժային կառույցներում։ 

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ ինքը դեմ չէ և արդեն նման փորձեր կան։

«Պարոն Ղազարյան, դուք վերջերս բռնեցիք մի պռոռեկտորի և ամբիոնի վարիչի․ համատարած խնդիր է։ Անակնկալ թեստավորումները բոլորիս է պետք, նաև այդ մարդկանց փրկելու համար։ Կարող ա էսօր ոչինչ չկա, բայց վաղը մյուս օրը վատ շրջապատ ա ընկնում, կանխենք դա»,- նշեց Քոչարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում