Ադրբեջանը հրթիռակոծել է Նորավանը․ րոպեներ առաջ է համայնքը խաղաղվել․ գյուղապետ

Նորավանը րոպեներ առաջ է խաղաղվել, հրթիռակոծում էին։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Սյունիք մարզի Նորավանի գյուղապետ Սլավիկ Պապյանը։
Նշենք, որ մինչ MediaHub.am-ը կապ կհաստատեր Պապյանի հետ, համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Նորավանը գնդագոծվում է։
«Դե հա գրում են, ինչ ասում են, էդ ա։ Լարված վիճակ է, բայց համայնքում խուճապ չկա»,-ասաց Պապյանը։
Գյուղապետի փոխանցմամբ՝ գյուղի մեջ չեն կրակում, շրջակայքն են հրթիռակոծում։
Լիաննա Թորոսյան