Այս մթերքները կբարելավեն արյան շրջանառությունը. ազատորեն ավելացրեք սննդակարգում

Անոթների միջով շարժվող արյունը սննդանյութեր և թթվածին է մատակարարում յուրաքանչյուր բջիջ և օրգան՝ սրտից և ուղեղից մինչև մկաններ և մաշկ: Ուստի արյան օպտիմալ շրջանառությունը չափազանց կարևոր է, գրել է РБК-ն։
Այն կարելի է բարելավել որոշ մթերքների օգնությամբ՝ ֆիզիկական վարժությունների, բավարար ջրի ընդունման, քաշի վերահսկման և ծխելը թողնելու հետ համատեղ:
Դիետոլոգ Օլեգ Շվեցը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ մթերքներ պետք է օգտագործել.
Կայենյան պղպեղը պարունակում է կապսաիցին կոչվող միացություն, որն օգնում է բարելավել զարկերակային ֆունկցիան՝ հանգստացնելով արյան անոթների մկաններն ու խթանելով արյան ազատ շրջանառությունը՝ առանց արյան ճնշման բարձրացման:
Ճակնդեղը պարունակում է ազոտային միացություններ, որոնք օրգանիզմը վերածում է ազոտի օքսիդի։ Այն օգնում է բնականորեն թուլացնել արյան անոթները և բարելավել արյան շրջանառությունը հյուսվածքներում և օրգաններում՝ նվազեցնելով սիստոլիկ արյան ճնշումը:
Հատապտուղները պարունակում են հակաօքսիդանտներ, մասնավորապես անտոցիանին, որը պաշտպանում է զարկերակների պատերը վնասից և նպաստում դրանց առաձգականությանը: Նրանք նաև խթանում են ազոտի օքսիդի արտազատումը, որն իջեցնում է արյան ճնշումը։
Յուղոտ ձկները, ինչպիսիք են սաղմոնն ու սկումբրիան, պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նպաստում են առողջ շրջանառությանը և իջեցնում արյան ճնշումը:
Նուռը պարունակում է հակաօքսիդանտներ և ազոտային միացություններ, որոնք ապահովում են առողջ շրջանառությունը և իջեցնում արյան ճնշումը, հատկապես օգտակար է ակտիվ մարդկանց համար:
Սխտորը պարունակում է ալիցին, որն օգնում է թուլացնել արյան անոթներն ու պահպանել առողջ արյան ճնշումը:
Ընկույզը հարուստ է ալֆա-լինոլենաթթվով, որը բարելավում է արյան անոթների առաձգականությունը և իջեցնում արյան ճնշումը։