ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է համակարգել նաև գերակա ոլորտներում գիտական մշակումները․ ՌԴ վարչապետ

ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է համակարգել նաև գերակա ոլորտներում գիտական մշակումները․ ՌԴ վարչապետ

Արդյունաբերական կոոպերացիայից բացի, ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է համակարգել նաև գերակա ոլորտներում գիտական մշակումները։ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի համատեղ նիստում ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ վարչապետը նշել է, որ հայտարարված գլխավոր նպատակներից մեկը ԵԱՏՄ–ի արդյունաբերական և տեխնոլոգիական ինքնիշխանության բարձրացումն է։

«Մենք պետք է անցնենք գիտական հետազոտությունների գործնական համակարգման և ապահովենք ստացված արդյունքների առևտրայնացումը»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Ըստ նրա՝ արդյունաբերական ինտեգրմանը կօգնի նաև Եվրասիական միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորումը։

Ի թիվս այլ նախագծերի՝ Միշուստինն առանձնացրել է ԵԱՏՄ երկրների պետական մարմինների հաղորդակցության միասնական տեղեկատվական համակարգը․ որի տվյալների բազաները պատրաստվածության բարձր մակարդակում են և կարող են ապահովել լիազոր մարմինների անխափան փոխգործակցությունը։