Եվրոպան մտահոգ է, որ Թրամփն ուղիղ կպայմանավորվի Պուտինի հետ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի շուրջ

Եվրոպան մտահոգ է, որ Թրամփն ուղիղ կպայմանավորվի Պուտինի հետ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի շուրջ

Եվրոպական միությունը մտահոգված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների  նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ուղիղ պայմանավորվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցություններից հեռացնելով ԵՄ-ին և Կիեւին։ Այս մասին գրել է իսպանական El País թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ։

Հանրապետականի վերադարձը Սպիտակ տուն մեծացրել է եվրոպացիների մտավախությունը, որ նա պակտ կպատրաստի Ռուսաստանի առաջնորդի հետ և հետին պլան կմղի Ուկրաինային ու ԵՄ-ին։ Բացի այդ, Բրյուսելում աճում են մտավախությունները, որ ԵՄ-ն կդառնա ապագա համաձայնագրի պահպանման միակ երաշխավորը։

Ռիսկն այն է, որ ԱՄՆ-ը կմշակի Կիևի համար ոչ այնքան ձեռնտու պակտ՝ նախատեսելով, որ Եվրոպան կֆինանսավորի Ուկրաինայի առաջիկա վերակառուցումն ու կդառնա համաձայնագրի երաշխավորը, ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ «նման սխեման աղետ կլիներ եվրոպական անվտանգության համար, էլ չասած աշխարհաքաղաքական խոշոր պարտության մասին»։

Թերթը նաև նշել է, որ ԵՄ երկրների ղեկավարության շրջանակներում խոսակցություններն ապագա բանակցությունների, նաև անվտանգության երաշխիքներ ստեղծելու բանաձեւերի մասին նոր թափ են ստանում։ Դիվանագիտական ​​աղբյուրի փոխանցմամբ՝ շեշտը դրված է այս հարցում ԱՄՆ-ի աջակցության ստանալու փորձի վրա։