Ռեանիմացիայում գտնվող 4 ամսական երեխային Արցախից Հայաստան են տեղափոխում

Արցախցի 4 ամսական երեխան, որը ռեանիմացիայում էր հիմա տեղափոխվում է Երևան։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց փոքրիկի հայրը։
«Ռեանոմոբիլով հիմա Երևան ենք գալիս, արդեն Գորիսում ենք։ Դեռ չգիտենք, թե որ հիվանդանոց ենք գնալու, մեզ որտեղ կուղղեկցեն, այնտեղ էլ կգնանք»,-ասաց հայրը։
Հիշեցնենք, որ դեռ չորս օր առաջ երեխայի՝ Վլադիմիր ընտանիքն ահազանգում էր, որ փոքրիկը ռեանիմացիայում է և Լաչինի միջանցքը փակ լինելու պատճառով հնարավոր չէ Երևան տեղափոխվել։
Հիշեցնենք նաև, որ 4 ամսական փոքրիկի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», վիճակը շարունակում է մնալ ծանր։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Լիաննա Թորոսյան