Փաշինյանի և Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ», Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանի և Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ», Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո «պադավատապետությունը» «սուպերպադավատապետության» վերածած Նիկոլ Փաշինյանը նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվող քայլերի շրջանակներում հանկարծ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել: «Ես առավոտյան էլ էի դրանով զբաղված… Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ կացնային որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց մեր գործընկերները ժամանակին չեն արձագանքել իմ նախկին հրահանգին»,- ասել էր նա՝ վստահեցնելով, որ ավտոպարկի շատ մեծ՝ 70-90 տոկոսը կրճատվելու է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջին «տուժած» գերատեսչություններից մեկը արտաքին գործերի նախարարությունն է:

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ծայրից ծայր «խազեր է քաշել» ԱԳՆ գրեթե բոլոր մեքենաների վրա՝ ընդամենը մի քանի բացառությամբ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել, ըստ այդմ՝ ներկայացուցչական մեքենաները անհրաժեշտություն են: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ պետք է գտնեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մեքենան վարձակալեն: Դեռևս պարզ չէ՝ ԱԳ նախարարին կհաջողվի՞, ի վերջո, համոզել, թե ոչ, բայց մեր աղբյուրը փոխանցում է, որ այս հողի վրա Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին` մանդատից հրաժարվել, հակառակ դեպքում դա վատ հետեւանքներ կունենա իր վրա, սակայն Աղազարյանը «չորով» մերժել է բոլոր բանագնացներին՝ պատասխանելով, որ ամենավատն արդեն եղել է` վարչապետը դավաճանել է հեղափոխությանը եւ արատավոր սովորույթներին զարկ է տվել՝ պատգամավորներից հակասահմանադրական ճանապարհով փորձելով մանդատ խլել։

Այդուհանդերձ, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում քիչ չեն նաեւ Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը եւ պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել: Նրանք չեն համարձակվում դա անել բացահայտ, որ հանկարծ Փաշինյանը չիմանա եւ մի sms էլ իրենց չուղարկի՝ դիմում գրելու «խնդրանքով»։ Այդուհանդերձ, Հովիկ Աղազարյանի դեպքը կարող էր նախադեպային դառնալ եւ հիմք դնել Փաշինյանի մենիշխանությունը քանդելու գործընթացին, եթե երեկ նոր եւ ավելի ուժգին տեռոր չկիրառեին նրա նկատմամբ։ Վիետնամյան վոյաժից երեկ Հայաստան ժամանած Ալեն Սիմոնյանը նույն օրը թարմ ուժերով լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին:

Առավոտյան դեռ շատ վճռական Հովիկ Աղազարյանը, որ նույնիսկ հայտարարության տեքստ էր պատրաստել եւ պետք է ժամը 18:00-ին ուղիղ եթեր մտներ, ժամը 16:00-ին Ալեն Սիմոնյանի մոտ մտնելուց հետո դուրս եկավ կերպարանափոխված եւ ասաց. «Դեռ մտածելու հարցեր կան, չունեմ վերջնական որոշում»։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն երկիրն է սեփական բոստանի նման օգտագործում, իշխանության մեջ գտնվողներին էլ իր անձնական ստրուկներն է համարում, որոնց ապրել-չապրելու ճակատագիրն իր ձեռքում է»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ նախ՝ նրա ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, երեք տարում ԱԺ շարքային աշխատակցից դարձավ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ապա՝ Գրիգորյանը 2020 թվականին Կենտրոն համայնքում ստացավ ավտոտնակ և հողամաս որպես նվեր («նախկինների» օրոք դա դատապարտելի էր հեղափոխականների կարծիքով)։

Զարմանալի զուգադիպությամբ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ճիշտ նույն անվամբ, նույն 1/3 համամասնությամբ, նույն Կենտրոնում ստանում է նվեր հողամաս և ավտոտնակ (փաստաթուղթը կցվում է)։

Օբյեկտիվության նշույլներ ցուցաբերող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին թերևս պետք է հետաքրքրի այս տարօրինակ զուգադիպություններ պարունակող նվերների ծագումը»: