Covid-19-ով վարակման դեպքերն աճել են 52 %-ով․ ԱՀԿ-ն նախազգուշացնում է

Covid-19-ով վարակման դեպքերն աճել են 52 %-ով․ ԱՀԿ-ն նախազգուշացնում  է

Վերջին 28 օրում աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 52%-ով։ 

Այս մասին հայտնի է դարձել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական զեկույցից։

«Աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը 2023 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ն ընկած 28 օրվա ընթացքում աճել է 52 տոկոսով՝ նախորդ 28 օրվա համեմատ», - ասվում է զեկույցում։

ԱՀԿ-ում նշել են, որ այս ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 850 հազար նոր դեպք։
Կազմակերպության փոխանցմամբ, այժմ տարածված է պիրոլա JN.1 կոչվող կորոնավիրուսի նոր տարբերակը։ 

ԱՀԿ-ն նախազգուշացնում է ձմռանը հյուսիսային կիսագնդում այս տարբերակի դեպքերի հնարավոր աճի մասին: