ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական 128 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական 128 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

«Անօդաչու թռչող սարքի ամենախոշոր հարձակումը տարեսկզբից». ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական 128 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին:

Գործակալության տվյալներով՝ 30 անօդաչու թռչող սարք են խոցել Ղրիմի, 83-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 8-ը՝ Ազովի ծովի, 5-ը՝ Սև ծովի, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Կոնդրատևը հայտնել է, որ մարզում վնասվել է երեք բնակելի շենք և մեկ տնտեսական շինություն, սակայն զոհեր չկան։  

Տեսանյութը՝ այստեղ