«Հայաստանը դարձել է ժողովրդավարական երկիր, իսկ ադրբեջանցիները շարունակում են ապրել ստրուկի պես. ադրբեջանցի բլոգեր

Ես իսկապես ամաչում եմ որպես ադրբեջանցի։ 30 տարի ընտանեկան բռնապետություն: Արդյոք նույն ամոթը կզգան այս պատկերը տեսնող այն մարդիկ, ովքեր սիրում և աջակցում են Իլհամ Ալիևին։ Այս մասին գրել է ադրբեջանցի բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն, ով իր թվիթերյան էջում կիսվել է Ժողովրդավարության և դիկտատուրայի տվյալներն ամփոփող լուսանկարով:
«Ես ընդունում եմ, որ այսօր Հայաստանը դարձել է ժողովրդավարական երկիր։ Ադրբեջանցի ժողովուրդը շարունակում է ապրել ստրուկի պես ։ Ես ժողովրդավարություն եմ ուզում»,- գրել է բլոգերը: