ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ճանապարհորդությունը Հարավային Կովկասի երկրներին ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ Զախարովա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ճանապարհորդությունը Հարավային Կովկասի երկրներին ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ Զախարովա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի ճանապարհորդությունը Հարավային Կովկասի երկրներին Եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու ևս մեկ փորձ է։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Կովկասում ձեռք բերված պայմանավորվածությունները Արևմուտքի համար կարմիր լաթի կտոր աշխատեցին, քանի որ դա խաղաղության ճանապարհ էր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու վրա»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ակտիվություն է նկատվում հայկական ուղղությամբ, Երևանը «հրապուրվում  է «Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության մեջ անհատական ​​ադապտացիա» ծրագրով»։

Զախարովան նշել է, որ Արևմուտքի ջանքերը միտված են վարկաբեկելու Երեւանի և Մոսկվայի հարաբերությունները, ամբողջովին սահմանափակելու շփումները։