ՌԴ-ն բացառապես ադրբեջանական կողմի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված բոլոր հարցերը․ Գալուզին

ՌԴ-ն բացառապես ադրբեջանական կողմի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված բոլոր հարցերը․ Գալուզին

Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանին Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու որոշումից հետո Ռուսաստանը բացառապես ադրբեջանական կողմի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված բոլոր հարցերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Գալուզինը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:

«Այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել։ Դրանում նախատեսված է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Իհարկե, իրավիճակը հողի վրա արմատապես փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշել է ճանաչել Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին, ինչն ամրագրված է Եվրոպական միության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներին՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հանդիպումից»,- նշել է Գալուզինը ։ 

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հետ խաղաղապահների գործունեության վերաբերյալ քննարկումներին, ապա ՌԴ ԱԳ փոխնախարարն ասել է, որ դա տեղի է ունենում «փոխադարձ հարգալի և կառուցողական մթնոլորտում»։