Անտերության մատնված Աջափնյակի գլխավոր «կալցևոն»՝ մեքենաների գլխակեր. ո՞ւր են պատասխանատուները
Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող Չաուշի անվան հրապարակը, որը հայտնի է «15-ի կալցևո» անվամբ, արդեն մեկ ամսից ավելի, ինչ անմխիթար վիճակում է:
Ըստ այս ավերակների հեղինակների՝ իրականում պետք է լիներ հակառակը, որովհետև փոսերը փորվել են, որպեսզի հրապարակը բարեկարգվի, բայց արդյունքն, ինչպես ամեն ինչը Հայաստանում, հակառակն է՝ «կալցևոն» դարձել է ավտոմեքենաների «քիլլեր». օրական նվազագույնը հինգ-վեց մեքենա վնասվում է, քանի որ պատասխանատուները թքած ունեն: Գործը սկսել են, չեն ավարտում, տեր էլ, փաստացի, չկա:
MediaHub-ի նկարահանման պահին մի քաղաքացի բողոքեց՝ հենց երեկ մեքենան վնասվել է այդ փոսերից մեկի մեջ, հիմա ստիպված է տրանսպորտով երթևեկել, մինչև կտանի մեքենան վերանորոգելու: Այդտեղ կայանող տաքսու վարորդներն էլ ասացին, որ ամեն օր ականատեսն են լինում, թե ինչպես են մեքենաներ վնասվում, հատկապես տուժում են այն վարորդները, որոնք Աջափնյակից չեն և պատրաստ չեն, որ հրապարակը կարող է նման խայտառակ վիճակում լինել: Ու ողջ ծախսը, իհարկե, մնում է վարորդի վրա.
“Անտեր երկիր ա, ումի՞ց ինչ պահանջես: Մի ամսից ավել ա՝ սենց փորել են, կիսատ թողել, գնացել: Նենց էլ անսամթ փոսեր ա՝ երեխէն ընկնի մեջը կկորի, մեքենայի ռագատկա՞ կդիմանա, մատո՞ռ կդիմանա, շի՞թ կդիմանա”,- բողոքեցին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում: