Ամերիկյան դատարանը «COVID-19»-ի մասին տվյալներ թաքցնելու համար 24 միլիարդ դոլարով տուգանել է Չինաստանին

Ամերիկյան դատարանը «COVID-19»-ի մասին տվյալներ թաքցնելու համար 24 միլիարդ դոլարով տուգանել է Չինաստանին

ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը Չինաստանի իշխանություններին պատասխանատու է համարել կորոնավիրուսային համաճարակի տարածման մասին տեղեկատվությունը թաքցնելու համար և 24 միլիարդ դոլարի տուգանք է սահմանել, գրել են ԶԼՄ-ները։

Միսսուրիի դաշնային դատավորը ուրբաթ որոշում է կայացրել, ըստ որի՝ Չինաստանի կառավարությունը պատասխանատու է COVID-19 համաճարակի մեկնարկի և դրա պաշտպանիչ սարքավորումների կուտակման մասին տեղեկությունները թաքցնելու համար:

Դատավոր Սթիվեն Լիմբոն ասել է, որ Չինաստանի գործողությունները խոչընդոտել են ԱՄՆ-ի՝ բռնկմանը արձագանքելուն ու թույլ չեն տվել, որ ձեռք բերվեն բավարար պաշտպանիչ սարքավորումներ բուժաշխատողների համար:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենգյուն ասել է, որ Չինաստանի իշխանությունները չեն ճանաչում դատարանի որոշումը։

Նրա խոսքով՝ այս քայլը չունի փաստացի իրավական կամ միջազգային հիմք: «Չինաստանը չի ճանաչում և չի ճանաչի այն: Եթե Չինաստանի շահերը վնասվեն, մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք միջազգային իրավունքի համաձայն»,- ասել է Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը: