Իտալիայում փիղը փախել է կրկեսից և շրջել քաղաքում (տեսանյութ)

Իտալիայում փիղը փախել է կրկեսից և շրջել քաղաքում (տեսանյութ)

Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա շրջանի Ամանտեա քաղաքում փիղը փախել է կրկեսից և որոշ ժամանակ ազատ շրջել քաղաքի փողոցներով. հայտնում է Italy24.press-ը:

Սկզբում կենդանուն նկատել են կրկեսի մոտ գտնվող լողափին, ապա՝ Տոննարա դի Ամանտեա տանող պետական ճանապարհին։ 

Ավելի ուշ կրկեսի տերերը՝ սուպերմարկետի ավտոկայանատեղիում հայտնաբերել են կենդանուն և հետ տարել։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Տեսանյութը՝ այստեղ