Իրաքը 1,6 դոլար է վճարել Իրանին՝ գազի ներկրման պարտքի դիմաց

Իրաքը 1,6 դոլար է վճարել Իրանին՝ գազի ներկրման պարտքի դիմաց

Իրաքի իշխանությունները 1,6 միլիարդ դոլար են վճարել Իրանին գազի ներկրման դիմաց պարտքը մարելու համար։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իրանաիրաքյան առևտրի միացյալ պալատի նախագահ Յահյա Ալ-Էսհակը։

«Իրաքյան կողմը 1,6 միլիարդ դոլար է վճարել Իրանին գազի մատակարարման պարտքը մարելու համար», - ասել է նա։

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել էր, որ իրանական ընթացիկ օրացուցային տարվա սկզբից (սկսվել է 2022 թվականի մարտի 20-ին) Իրանից գազի արտահանումն աճել է 25%-ով, իսկ արժութային հասույթը՝ 90%-ով։