Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub-ի

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub-ի

Դեռ անցած տարի մեր ընթերցողին տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել MediaHub-ի դեմ: Հայցադիմումի հիմք է հանդիսացել MediaHub-ի` 2023 թվականի ապրիլի 13-ին հրապարակած՝ «Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ» վերտառությամբ հոդվածը, որում փաստերով ներկայացրել էինք, որ Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել «Եվրոասֆալտ» ընկերության հետ, որտեղ աշխատում էր Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը: 

Կրկնում ենք՝ փաստերով, փաստաթղթերով, հիմնավոր: Այդուհանդերձ, Սիմոնյանը որոշել էր դատի տալ և պահանջում էր հերքել (իր կարծիքով) զրպարտություն համարվող տվյալները և վճարել իրեն որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ գումար։

Քիչ առաջ Legist փաստաբանական թիմի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը, ով դատարանում ներկայացրել է «Մեդիահաբ» լրատվակականի շահերը, տեղեկացրեց, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը` մանրամասն վերլուծելով դրա անհիմն լինելը։

MediaHub-ը շնորհակալություն է հայտնում Legist փաստաբանական թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: