Փակ շուկայի դիմաց ստորգետնյա հետիոտնային անցման վերելակներ կտեղադրվեն

Փակ շուկայի դիմաց ստորգետնյա հետիոտնային անցման վերելակներ կտեղադրվեն

2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ․ այս մասին հայտնում են Քաղաքապետարանից։

Ծրագրի առաջին փուլով՝ կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է:

Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի: