Հասել ենք նոյեմբեր, գլոբալ ռազմավարություն դեռևս ներկայացված չէ․ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ խմբակցությունը ներկա է խորհրդարանի լիագումար նիստերին։
Ըստ նրա՝ խորհրդարանում իրենց խմբակցությունը միշտ ներկա է եղել տարբեր ձևաչափերով։ «Եվ այս լիագումար նիստին մասնակցելը նույնպես պայմանավորված էր այն կարևոր հարցերով, որ նախատեսում էինք և տեղավորվում էր այն ռազմավարության մեջ, որն ավանդաբար ձևակերպում ենք մեր օրակարգ անվանումով»,-ասաց Մանուկյանը:
Պատգամավորն առաջ քաշեց ԱԺ-ում երեկվա բյուջեի քննարկման հարցը, անդրադարձավ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի ելույթին, ինչպես նաև Թադևոս Ավետիսյանի և իր հեղինակած օրենքների նախագծերի շուրջ դիտարկումներին։
«Երկու տարի իշխանությունը խոսում է զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության մասին։ 2022 թվականի փետրվարին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց ԱԺ ամբիոնից, թե պատրաստ է ռազմավարությունը, որոշ բաներ իրեն դուր չի գալիս, այն ետ է ուղարկել լրամշակման, բայց արդեն հասել ենք նոյեմբեր ամիսը՝ գլոբալ ռազմավարությունը ներկայացված չէ և փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխում են իրականացնում»,-ամփոփեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։