Խաղաղության տապալված օրակարգը
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։
Եվ այսպես, Բայրամովը ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը՝ որպես նախապայման Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու:
Ընդ որում, դա արվում է Բայրամով- Ֆիդան բանակցություններից հետո և Թուրքիայի ԱԳ նախարարի ներկայությամբ:
Սա առնվազն նշանակում է, որ տեսանելի ապագայում թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան չեն գնալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման:
Մյուս կողմից, Բաքվից ու Անկարայից հնչող այս հայտարարություններն ամբողջովին արժեզրկում են Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, որը ենթադրում էր միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ հանուն խաղաղության:
Ի՞նչ նոր բովանդակություն է առաջարկելու Փաշինյանը, թերևս պարզ չէ:
Վահրամ Բագրատյան