ՄԱԿ-ը հատուկ խնդրանքով դիմել է Պուտինին

ՄԱԿ-ը հատուկ խնդրանքով դիմել է Պուտինին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիզլին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` կոչ անելով բացել Սև ծովի ուկրաինական նավահանգիստները։ Այս մասին հայտնում է zn.un-ն՝ հղում անելով CNN-ին:

«Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կմահանան, որովհետև այդ նավահանգիստներն արգելափակված են։ Եթե Դուք աշխարհի հանդեպ կարեկցանք ունեք, անկախ Ուկրաինայի հետ հարաբերություններից` պետք է բացեք այդ նավահանգիստները»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Բիզլիի խոսքով՝ Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքի կենսական կարևորության պաշարներ ունի, ներառյալ՝ ցորենը, որոնք պետք են մյուս պետություններին: Նա ընդգծել է, որ նավահանգիստները պետք է բացել 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում Ուկրաինայի տնտեսությունը կփլուզվի: