Թել Ավիվում օդային հարվածների ազդանշաններ են հնչել

Թել Ավիվում օդային հարվածների ազդանշաններ են հնչել

Իսրայելի կենտրոնական հատվածում կրկին հնչել են օդային ռմբակոծման ազդանշաններ, Թել Ավիվում երեք օրվա ընթացքում առաջին անգամ ահազանգ է հնչել. հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Թել Ավիվի և նրա արվարձանների երկնքում ակտիվացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, լսվել են խոցող հրթիռներին բնորոշ պայթյուններ։

Ըստ իսրայելական Tzeva Adom հրթիռային նախազգուշացման համակարգի՝ ահազանգը միացվել է Թել Ավիվի մետրոպոլիայի գրեթե ողջ տարածքում, ինչպես նաև Թել Ավիվից հարավ գտնվող Ռիշոն Լեզիոն քաղաքում։

Այս պահին հրթիռի կործանման կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան:

Տեսանյութը՝ այստեղ