Կառավարությունը ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում. պատգամավոր
Կառավարությունը սխալ ուղիով է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում. այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
«Ես հարց ուղղեցի, թե որքան ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը, պատասխան չկա: Որովհետև ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա»,- հայտարարեց նա:
Նա նշեց, որ ամեն տարի նույն խնդրի առաջ ենք կանգնելու, գյուղացիները գնալով ավելի քիչ բերք են ստանալու, որովհետև այս Կառավարությունը ձախողում է ջրամբարաշինությունը:
Մանրամասները՝ տեսանյութում