Պետք է գործողություն անել․ Արամ Սաթյան

Պետք է գործողություն անել․ Արամ Սաթյան

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը չի հավատում, որ Կոնսերվատորիան կարող է փակվել։

«Ես տեղյակ չեմ՝ քննարկում եղել է, թե՝ ոչ, բայց չեմ հավատում, որ կարող է նման բան լինել»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Այնուամենայնիվ, եթե նման բան լինի ու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան տեղափոխվի Ակադեմիական քաղաք, ըստ Սաթյանի՝ սարսափելի հարված կլինի մշակույթին։

«Յուրաքանչյուր նորմալ հաստատություն հնարավոր չէ տեղափոխել։ Հատկապես Կոնսերվատորիան, որ դեմքն է ամբողջ երկրի»,- նկատեց նա։

Հարցին, թե այդ դեպքում արդյո՞ք բոյկոտելու են մշակութային գործիչները, Արամ Սաթյանն արձագանքեց՝ հորդորելով նման հարց չտալ։

«Բոյկոտի մասին հարց մի տվեք, պետք է գործողություն անել, այլ ոչ թե բոյկոտ, անլուրջ բաներ»,- ամփոփեց խոսքը Արամ Սաթյանը։

Նարե Գնունի