Հանրային ճնշման տակ ընդունվեցին մեր առաջարկությունները․ վրանը հեռացվել է Ազատության հրապարակից

Հանրային ճնշման տակ ընդունվեցին մեր առաջարկությունները․ վրանը հեռացվել է Ազատության հրապարակից

«Ազատության» հրապարակից արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ապամոնտաժել է տեղադրված վրանը։ Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը MediaHub-ին ասաց, որ տարբեր լրատվականներ տարբեր ձև են ընկալել այս քայլը, ինչը տեղի է տվել արցախցիների նյարդերը։

«Ի՞նչ ենք պայմանավորվել մենք։ Նախ, մեզ ուղղված մեղադրանքները, թե մութ գործարքի ենք գնացել կառավարության հետ, չի համապատասխանում իրականությանը։ Վրանը հանել ենք, ոչ միայն այն պայմանով, որ 2 ամսով երկարացվելու է 40 հազարական դրամ աջակցությունը, այլև հանրային ճնշման տակ ընդունվել է մեր առաջարկությունները։ Վերանայվելու և բարելավվեու է ինչպես բնակարանային ապահովման, այնպես էլ  զբաղվածության ծրագիրը»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Նժդեհի խոսքով, պայքարն այսքանով չի ավարտվել և արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որևէ կաշկանդվածություն չունի։ 

«Եթե տապալվի իրենց կողմից արդեն իսկ խոստացված այս ծրագրերի իրականացումը, ապա ավելի մեծ մասշտաբով կազմակերպելու ենք հանրահավաք։ Ամեն դեպքում մեր պայքարի ու հանրային ճնշման արդյունքում, մենք այնպես ենք արել, որ մեզ հետ հաշվի նստեն ու լսելի լինի մեր ձայնը»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան