Մասնագետները զգուշացրել են նախաքաղցկեղային վիճակի ոչ ակնհայտ նշանի մասին

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը և վիրաբույժ Սերգեյ Էրինը նշել են, որ այրոցը կարող է նախաքաղցկեղային վիճակի նախանշան լինել։ Այս մասին նրանք խոսել են ռուսաստանյան Առաջին ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում:
Էրինն ասել է, որ այրոցը տարիների ընթացքում կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։
«Դրանցից առաջինը Բարեթի կերակրափողն է, որը նախաքաղցկեղ է»,- նշել է Մյասնիկովը։ Նրա խոսքով՝ այրոցը, որը տեւում է ավելի քան հինգ տարի, կարող է վկայել նախաքաղցկեղային վիճակի մասին։