Լավրովը Զելենսկու «հաղթական պլանը» շիզոֆրենիկ է անվանել, իսկ ուկրաինական «խաղաղության բանաձևը»՝ հիմար (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Զելենսկու «հաղթական պլանը» անվանել է շիզոֆրենիկ։
«Այս նախաձեռնությունը Եվրոպայում խաղաղություն չի բերում, ինչպես իր մյուս փակուղային բանաձեւերը»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովին։
Լավրովը նաև ուկրաինական «խաղաղության բանաձեւն» անվանել է հիմարություն։