Քաղաքացիական հասարակությո՞ւն, թե՞ իշխանության պահապան

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ քննչական կոմիտեում հարցաքննվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի առիթ է դարձել պատգամավորի՝ խորհրդարանում ունեցած մի հարցազրույց, որտեղ Մամիջանյանը ոչ թե բռնության կոչ է անում, այլ խոսում է մի սցենարի մասին, երբ իշխանությունը կարող է գնալ ռեպրեսիվ քայլերի:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավ մեկ այլ հանգամանք կա:
«Հարցաքննության հրավիրված էի այսօր առավոտյան, ըստ իմ տեղեկությունների՝ իմ դեմ հաղորդում ներկայացրել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակը, եթե չեմ սխալվում՝ Սաքունց Արթուրն է դրա ղեկավարը»,- նշել է Մամիջանյանը:
Որպես կանոն, քաղաքացիական հասարակությունը, նրա կառույցները կոչված են պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ պետական մարմինների, իրավապահ մարմինների հնարավոր ոտնձգություններից:
Այսինքն՝ այս պարագայում՝ Սաքունցը պետք է լիներ Մամիջանյանի կողքին, որովհետև ենթադրաբար իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում նրան՝ քաղաքական այլախոհության համար:
Բայց Հայաստանում քաղաքացիաիրավական հասարակություն չկա: Այսպես կոչված հեղափոխությունից հետո նրանք տեղավորվել են Փաշինյանի «գրպանում» ու փաստորեն զբաղված էն «գործ տալու» «նուրբ արվեստով»՝ հանուն իշխանության:
Վահրամ Բագրատյան