Վախենում եմ հայերի համար. ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Շեր

Աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին:
«Վախենում եմ հայերի համար: Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից: Հայաստանը չունի նավթ, ու ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց:
Երբ այցելել եմ Երևան, գնացել եմ երկու մանկատուն, որտեղ հայ մանուկները ծնողազուրկ էին, որովհետև նրանց սպանել էին ադրբեջանցիները:
Աշխարհը ոչինչ չասաց, նրանք ունեին նավթ», - գրել է աստղային հայուհին: