Դիետոլոգը նշել է ըմպելիքներ, որոնք շոգին ջրազրկում չեն առաջացնում

Սննդաբան Վիկտորյա Բեզնեբեեւան զգուշացրել է, որ շոգին չպետք է փորձել հագեցնել ծարավը քաղցր գազային ըմպելիքով և կաթնային կոկտեյլներով։ Բժիշկը «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում թվարկել է շոգ եղանակին վնասակար ըմպելիքներն ու դրանց առողջ այլընտրանքները։
Բեզնեբեևան գազավորված ըմպելիքներն ու կաթնային կոկտեյլը վնասակար է գնահատել շոգին խմելու համար, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչը հանգեցնում է ջրազրկման։
«Դրանցով ծարավը հագեցնելն անհնար է, բայց դրանք կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ»,- բացատրել է բժիշկը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կաթի մեջ առկա օգտակար պրոբիոտիկները և վիտամինները շոգ եղանակին օգտակար ազդեցություն չեն ունենում օրգանիզմի վրա։ Բացի այդ, բարձր ջերմաստիճանի պատճառով այս մթերքը արագ փչանում է, ինչը մեծացնում է սննդային թունավորման վտանգը։
Շոգին չի կարելի խմել սուրճի տարբեր ըմպելիքներ, օրինակ՝ սառցե լատտե։
«Ինչպես սովորական սուրճը կամ թեյը, այս ըմպելիքն ունի միզամուղ ազդեցություն, ուստի այն արագորեն հեռացնում է օգտակար նյութերն ու հեղուկը օրգանիզմից։ Ընդհանրապես հնարավոր չի լինի հագեցնել ծարավը»,- նշել է Բեզնեբեևան։
Փոխարենը դիետոլոգն առաջարկել է շոգ եղանակին խմել սովորական ջուր, ցածր շաքարի կոմպոտներ, հանքային ջուր ու բուսական թեյեր: