Ռեժիսոր Մանսկու հետ հարցազրույցից հետո Քսենյա Սոբչակին կանչել են հարցաքննության

Ռեժիսոր Մանսկու հետ հարցազրույցից հետո Քսենյա Սոբչակին կանչել են հարցաքննության

Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը ոստիկանությունում իր գործընկեր Վիտալի Մանսկու դեմ բողոք է ներկայացրել՝ զրպարտության մեղադրանքով: Գործի շրջանակներում լրագրող Քսենյա Սոբչակը կանչվել է հարցաքննության`որպես վկա, ինչ մասին էլ հայտնել է իր տելեգրամյան ալիքում:

«Այսօր ինձ կանչել են Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության հետաքննության կազմակերպման գրասենյակ»,- ասել է Սոբչակը` մանրամասնելով, որ ինքը զրպարտության գործով վկա է։

Բողոքի համար հիմք է հանդիսացել Մանսկու եւ Սոբչակի հետ հարցազրույցի ընթացքում արված հայտարարությունը, ըստ որի Մոսկվայի միջազգային փառատոնում բյուջեի առնվազն 85 տոկոսը գողացվում է: