Իրանը և Ռուսաստանը քննարկում են էներգետիկ կապերի ընդլայնման հարցը

Իրանը և Ռուսաստանը քննարկում են էներգետիկ կապերի ընդլայնման հարցը

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Ռուսաստանի «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը Մոսկվայում քննարկել են երկկողմ էներգետիկ կապերն ամրապնդելու հարցը։ Գրել է IRNA-ն։

Բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Մոսկվայում։

Բանակցությունների ընթացքում Օուջին լավատեսություն է հայտնել Իրանի հարավում Ռուսաստանի հետ էներգետիկ հանգույց ստեղծելու վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Իրան-Ռուսաստան բնական գազի միջանցքի գործարկումը հարևան երկրների տարածքով դրական քայլ է տարածաշրջանային համագործակցության ճանապարհին։

Միլլերը հայտարարել է, որ «Գազպրոմը» պատրաստ է նոր համագործակցություններ սկսել Իրանի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Իրանի հետ էներգետիկ կապերի ընդլայնման  մասին։

Իրանի նավիթ նախարարն այժմ Մոսկվայում է՝ մասնակցելու հոկտեմբերի 12-14-ը նախատեսված Ռուսական էներգետիկ շաբաթվա միջազգային ֆորումին։