Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները երրորդ տուրում

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները երրորդ տուրում

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Եգիպտոսի հավաքականը։

Առաջին երկու տուրերում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել է Մադագասկարին, 3:1 հաշվով՝ Անդորրային։ Եգիպտոսի թիմը 3,5:0,5 հաշվով պարտության է մատնել Սաուդյան Արաբիային, 2,5:1,5 հաշվով՝  Պանամային։

Կանանց Հայաստանի թիմը երրորդ տուրում կմրցի Էստոնիայի հետ։

Առաջին երկու տուրերում հայ շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթել են Բոթսվանային եւ Նորվեգիային։ Էստոնիայի թիմը 4:0 հաշվով հաղթել է Պաղեստինին,  3:1 հաշվով՝ Անգոլային։  

Արման Փաշիկյանի գլխավորությամբ տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն է։

Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի թիմում հանդես են գալիս Էլինա Դանիելյանը (2441), Լիլիթ Մկրտչյանը (2362), Աննա Սարգսյանը (2378), Մարիամ Մկրտչյանը (2285) եւ Սուսաննա Գաբոյանը (2270)։ Հայաստանի թիմը 2367 միջին վարկանիշով 9-րդն է։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։