Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են երկրում Կարմիր խաչի գրասենյակի փակման մասին

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ փակելու է երկրում Կարմիր խաչի գրասենյակը։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքվի կարծիքով, «Կարմիր Խաչի տեղական ներկայացուցչության ընթացիկ գործունեության կարիք չկա»։
Իշխանությունները հայտարարել են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում «խնդիրներ» են եղել Ադրբեջանի և Կարմիր խաչի միջև: Մասնավորապես, կազմակերպությունը գրասենյակ է բացեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում առանց Բաքվին ծանուցելու և հրաժարվել փակել այն, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը տարածաշրջանի վրա։
Պաշտոնական Բաքուն նաև առաջարկել է փակել ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):