Փաշինյանը կմասնակցի Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին

Փաշինյանը կմասնակցի Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին՝ օնլայն ձևաչափով, որը նախատեսված է անցկացնել մարտի 29-30-ը: Լրատվամիջոցներին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական բաժնից։

ԱՄՆ նախագահի վարչակազմը համաշխարհային 120 առաջնորդների հրավեր է ուղարկել։

Նշենք, որ չհրապարակվածների թվում են այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, ԿԺԴՀ-ն, Ադրբեջանի Հանրապետությունը: