Սերժ Սարգսյանին և նրա երկու դուստրերին հրավիրել են հակակոռուպցիոն դատարան

Սերժ Սարգսյանին և նրա երկու դուստրերին հրավիրել են հակակոռուպցիոն դատարան

Սերժ Սարգսյանը, Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակում։

«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,–ասված է ծանուցման մեջ։