Ծերանոցը նորածինների եւ մինչեւ երեք տարեկան երեխաների է «աշխատանքի ընդունում»

Ծերանոցը նորածինների եւ մինչեւ երեք տարեկան երեխաների է «աշխատանքի ընդունում»

Ճապոնիայի հյուսիսում գտնվող ծերանոցներից մեկում որոշել են հետաքրքիր դարձնել իրենց բնակիչների կյանքը եւ աշխատանքի ընդունել մինչեւ երեք տարեկան երեխաների։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

«Աշխատակիցների» պարտականությունների մեջ մտնում են շփումը տարեցների հետ, որոնց, ըստ տնօրենի մտահղացման, փոքր երեխաները պետք է ուրախացնեն եւ դրական հույզեր առաջացնեն։

«Աշխատանքի» գնացող նորածիններին ճկուն գրաֆիկ են խոստանում, նրանք ցանկացած պահի կարող են գալ թոշակառուների մոտ։

Երեխաներին խոստանում են ապահովել արհեստական սննդով եւ տակդիրներով։