Դիաբետիկներին հորդորել են հրաժարվել երկու մթերքից

Սննդաբան Իրինա Պիսարևան կոչ է արել շաքարախտով հիվանդներին հրաժարվել խուրմայից և չամիչից։ Արգելքի պատճառը նա բացատրել է NEWS.ru-ին տված հարցազրույցում։ Գրում է shantnews-ը:
Ըստ Պիսարևայի՝ դրանք բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն, այսինքն՝ դրանց օգտագործումից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արագորեն բարձրանում է, ինչը վտանգավոր է դիաբետիկների համար։ Սննդաբանը խորհուրդ է տվել նաեւ ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող հիվանդներին սննդակարգից բացառել այս երկու մթերքները։
Միաժամանակ Պիսարևան նշել է, որ ցանկացած չորամիրգ վիտամինների և օգտակար հանքանյութերի արժեքավոր աղբյուր է։ Նա պարզաբանել է, որ դրանք պահպանում են թարմ մրգերի օգտակար հատկությունների մեծ մասը, քանի որ դրանց արտադրության մեջ ջերմային միջամտություն չի կիրառվում: