Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին

Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին

Ցանցաթաղանթի ամենազգայուն տեղը դեղին բիծն է։ Յուրաքանչյուր ակնագնդում, ցանցաթաղանթի ներսի երեսից սկիզբ են առնում 800 հզ.–1 մլն. նյարդաթելեր, որոնք, միանալով միմյանց, կազմում են տեսողական նյարդը։ Վերջինս, մտնելով գանգի խոռոչը, միանում է մյուս աչքից եկող տեսողական նյարդի հետ, կիսախաչվում և կազմում տեսողական ուղին, որը շարունակվում է մինչև տեսողության բարձրագույն նյարդային կենտրոնը՝ գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևը։ Աչքի կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային գոյացություններ են, որոնց ազատ եզրին դասավորված են արտևանունքները(թարթիչները)։ Կոպերի հաստության մեջ կան ճարպագեղձեր, որոնց արտադրած ճարպը դուրս է գալիս եզրից և օծում նրան։ Ակնակապճի վերին դրսի անկյունում տեղակայված է արցունքագեղձը, որի ծորանը բացվում է վերին կոպի տակ։ Արցունքն ակնագունդը լվանալուց հետո մղվում է դեպի աչքի ներսի անկյունը, որտեղից հատուկ անցքերով լցվում է արցունքապարկ, ապա քթարցունքային խողովակով գնում քթի խոռոչ։