Կյանքից հեռացել է Սամվել և Կարեն Կարապետյանների հայրը

Կյանքից հեռացել է Սամվել և Կարեն Կարապետյանների հայրը

Մահացել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը։

Սարգիս Կարապետյանը հայրենի Լեռնահովիտ գյուղի դպրոցի երկարամյա տնօրենն է եղել։

Հոգեհանգիստը կկայանա մայիսի 9-ին՝ ժամը 18։00-ին, Տաշիր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 13-ին, նույն եկեղեցուց։