ԵՄ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել Boeing ինքնաթիռների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի

ԵՄ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել Boeing ինքնաթիռների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի

Եվրամիությունը քննարկում է Boeing ինքնաթիռների վրա մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը, եթե Վաշինգտոնի հետ եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, այս մասին գրել է բրիտանական «Financial Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Եվրահանձնաժողովը քննարկում է քաղաքացիական ինքնաթիռներն ԱՄՆ-ից տարեկան մոտ 100 միլիարդ եվրո արժողությամբ ներմուծման ցանկում ներառելու հարցը, հայտնել են FT-ի երկու աղբյուրներ։

Միջոցառումները ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն բավարար առաջընթաց չգրանցի ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցման հարցում։ Նման միջոցառումը նախ պետք է հաստատվի ասոցիացիայի անդամ պետությունների մեծամասնության կողմից։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԵՄ գրեթե բոլոր արտահանվող ապրանքների վրա լրացուցիչ 20% մաքսատուրք սահմանելու մասին։ Մեկ շաբաթ անց Թրամփը 90 օրով կրճատել էր այն մինչև 10%՝ բանակցությունների համար ժամանակ տալու համար։