Ռեփեր Գուֆը ծեծկռտուքի պատճառով հայտնվել է ոստիկանությունում․ մանրամասներ (տեսանյութ)

Ռեփեր Գուֆը Մոսկվայի մարզում ծեծկռտուքի պատճառով հայտնվել է ոստիկանությունում
Վարկածներից մեկի համաձայն՝ Ալեքսեյ Դոլմատովը հանգստանալիս է եղել Ապրելևկա բնակավայրում։ Բանյայի (Баня) ադմինիստրատորն առանց հարցնելու սկսել է նկարահանել արտիստին, ինչը զայրացրել է նրան։ Գուֆի ծանոթներից մեկը վիճաբանել է ադմինիստրատորի հետ ու հարվածել նրա ականջին։ Նա էլ ոստիկանություն է կանչել։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Գուֆը նեղացրել է մի աղջկա, իսկ եղբայրը կանգնել է նրա թիկունքին, որից հետո ծեծկռտուք է սկսվել, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Կոնֆլիկտի բոլոր մասնակիցները տեղափոխվել են բաժին։