Հնդիկների անհավանական արկածները՝ Երևանում. որոնվում են ավազակային հարձակում կատարելու համար

Հնդիկների անհավանական արկածները՝ Երևանում. որոնվում են ավազակային հարձակում կատարելու համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 00:30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք, աջ ականջի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի ավանդական բժշկության համալսարանի ուսանող 22-ամյա Ս. Նազիրն է, որը ոստիկաններին հայտնել է, որ տանը շշով հարվածել են գլխին:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն բժշկական կենտրոն «աջ ուսագոտու փակ վնասվածք, վերջույթների քերծվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է ևս մեկ քաղաքացի:

Տեղում ոստիկանները պարզում են, որ նա նույնպես Հնդակաստանի Հանրապետության քաղաքացի, նույն համալսարանի ուսանող 24-ամյա Ա. Հարինն է, ով հայտնել է, որ տանը ծեծի է ենթարկվել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են որ վերջիններիս ծանոթներ, Հնդակաստանի Հանրապետության քաղաքացիներ Ջագան Մոհամը, Աուստին Ջեյմսը, Աշիք Շահը, Սուհաիլ Ջաֆֆերը, Անասը, Շերոնը, Նաբիլը, Ջունեսը և Նիհալը մուտք են գործել նշված բնակարան, ծեծի ենթարկել Սաֆան Ն.-ին ու Ա. Հարիին, ապա, ըստ վերջիններիս հայտարարության, բնակարանից հափշտակել 4000 ԱՄՆ դոլար ապա կոտրել ASUS համակարգիչը և հեռացել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ կասկածյալ հնդիկներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։