Ջրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ նոր մանրամասներ

Ջրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ նոր մանրամասներ

Ապրիլի 16-ին, ժամը 09:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթար։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հնարավոր քարաթափման վտանգ ներկայացնող տարածքում իրականացրել են սահմանազատում և հերթապահություն։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացնում են երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ։ 

«Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ։

ՀՀ փրկարար ծառայություն