Վրաստանն ուզում է առաջատարի դեր ստանձնել, դրանով են պայմանավորված Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու ջանքերը

Վրաստանն ուզում է առաջատարի դեր ստանձնել, դրանով են պայմանավորված Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու ջանքերը

Վրաստանը, ինչ-որ իմաստով, ուզում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել, և հենց դրանով են պայմանավորված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու՝ Թբիլիսիի ջանքերը։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանի համար անընդունելի է «3+3» ձևաչափը, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման ուղղությամբ։