ԹԵՍՏ. մարդկանց միայն 7%-ն է կարողանում ճիշտ նշել այս բոլոր 15 երկրների մայրաքաղաքները

Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝ օսթանն է։ Ամեն օստանի ղեկավարը - օսթանդարն է։ Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը: Մինչև 1950 թվական Իրանը բաժանված է եղել 12 օսթանի։ 1950-1960 թվականներին նրանք հասել էին մենչև 10։ 1970-ներին դրանց թվաքանակը դարձավ 23: 1987 թվականին Կենտրոնային օսթանը բաժանեցին 2 օսթանների՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3)։ 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Քում (2), Ղազվին (4) և Գոլեստան (27) օսթանները։ 2004 թ. Խորասանը, որը ամենամեծ օստանն է բաժանվել է 3 օստանի (28, 29, 30)։ Դրա փոքր մասնիկը անց է կցել Յազդ օսթանին։ Օսթանները վարչատարածքային միավորներ են վերին մակարդակի, դրանք իրեն հերթին բաժանվում են 324 շահրեստանների (շրջանների): Շահրեստանները բաժանվում են ավելի քան 740 բահշերի։