Հրադադարի հաճախակի խախտումները մտահոգության տեղիք են տալիս. Տոյվո Կլաար

Հրադադարի հաճախակի խախտումները մտահոգության տեղիք են տալիս. Տոյվո Կլաար

«10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս»,- այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նա նշել է, որ ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիա։

«Բռնությունն ու հարկադրանքի միջոցները չեն կարող երկխոսության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքում տարբերակ լինել։ Ինչպես բազմիցս կրկնվել է, ԵՄ-ն նաև վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ամբողջությամբ վերականգնելուն, Ղարաբաղում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներն ու հեռահաղորդակցական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելուն ուղղված իր կոչը»,- ասված է հայտարարության մեջ: